Կիևը հրաժարվել է բանակցել Մոսկվայի հետ. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևի հետ սպասվող բանակցությունների նախօրեին հրաման է տվել դադարեցնել Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի առաջխաղացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Երեկ կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ Ռուսաստանի նախագահը հրաման է տվել դադարեցնել ռուսական զորքերի հիմնական ուժերի առաջխաղացումը», – ասել է Պեսկովը լրագրողներին:

Նրա խոսքով` Վլադիմիր Պուտինը հրամայել է դադարեցնել ռազմական գործողությունները՝ սպասելով բանակցություններին, սակայն Կիևը հրաժարվել է բանակցությունից, և ուժերի առաջխաղացումը շարունակվել։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել