Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային մի շարք պարտավորություններ ունի ստանձնած։ Այս մասին նշվում է նաև Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։
Դրանում նշված են ոչ միայն ստանձնած պարտավորությունները, այլև իմիջազգային կառույցների կողմից տրված գնահատումները։
2015-2018 թվականների հաշվետու ժամանակահատվածը հակակոռուպցիոն ոլորտում միջազգային համագործակցության տեսանկյունից աչքի է ընկել առանձնակի ակտիվությամբ: 2005թ. ՀՀ-ը ստորագրել է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան, որը 2006 թ. վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, իսկ կոնվենցիայի դրույթները ՀՀ համար ուժի մեջ են մտել 2007թ. ապրիլի 7-ին։
2004 թ. հունվարին Հայաստանն անդամակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբին՝ ԿԴՊՊԽ-ին (GRECO): 2017 թվականի դեկտեմբերին, ԿԴՊՊԽ-ի հերթական լիագումար նիստում ընդունվել է ՀՀ վերաբերյալ 4-րդ փուլի գնահատման համապատասխանության «Կոռուպցիայի կանխարգելումը Ազգային ժողովի պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» թեմայով զեկույցը, որի արդյունքում Հայաստանին տրված 18 հանձնարարականներից 17-ով գրանցվել է առաջընթաց: Մասնավորապես, զեկույցում արձանագրվել է, որ բավարար ձևով իրականացրել է 18 առաջարկություններից 5-ը, մնացածների 12-ը մասնակի են կատարվել և մեկը չի կատարվել:
Հայաստանը 2003թ.-ից ներգրավված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրում: 2014 թվականի հոկտեմբերից մեկնարկել էր ՏՀԶԿ մոնիթորինգի 4-րդ փուլը, որն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 4-րդ փուլի արդյունքների վերաբերյալ զեկույցի հրապարակմամբ: Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է, որ տվյալ փուլում գնահատվող Հայաստանին ներկայացված 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի: Արդյունքում, Հայաստանին ներկայացվել է 24 ընդհանուր բնույթի և ևս 5 բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող հանձնարարական: Հատկանշական է, որ ընդհանուր հանձնարարականները վերաբերում են հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիայի քրեականացմանը: Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականի մայիսին ստորագրել և 2004 թվականի հունիսին վավերացրել է Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան և «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը, ինչպես նաև 2004 թվականի փետրվարին ստորագրել և դեկտեմբերին վավերացրել է «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան:
Եվրոպական հարևանության քաղաքականության (այսուհետ՝ նաև ԵՀՔ) շրջանակներում Եվրոպական միությունն ու Հայաստանը 2006 թ. վավերացրել են գործողությունների ծրագիր, որում կոռուպցիայի դեմ պայքարը ներառված է որպես գերակա ոլորտ:
Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ, և 2019-2022 թթ. գործողությունների ծրագրերով արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում են համագործակցության առանցքային ուղղություններ:
2011 թվականին Հայաստանը միացել է Բաց կառավարման համագործակցությանը, որի հիմնական առաքելությունն է ՝ անդամ երկրներում թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարման ապահովումը: Հայաստանը, միանալով այս նախաձեռնությանը, ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց շարքում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը: ԲԿԳ շրջանակներում ընդունվել են 4 գործողությունների ծրագրեր՝ 2012-2014, 2014-2016, 2016-2018, 2018-2020 թվականների համար: Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության դերը, ինչպես նաև գիտակցելով միջազգային մասնագիտացված կառույցների կողմից ներկայացված առաջարկությունների կատարման արդյունքում ոլորտի օրենսդրական և կառուցակարգային զարգացումը՝ սույն Ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով նախատեսված ուղղությունները, գործողությունները բխում են նաև վերոնշյալ կազմակերպություններին անդամակցության և վերջիններիս գնահատումների արդյունքում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից: