Ուկրաինայում ուսումնական գործընթացը դադարեցվել է

Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցնել ուսումնական գործընթացը և հայտարարել երկշաբաթյա արձակուրդ։

Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է կրթության և գիտության նախարարության ղեկավար Սերխի Շկարլետը, փոխանցում է Украинская правда-ն:

«Խնդրում եմ մանկավարժներին և բոլոր ուկրաինացիներին ուշադրություն դարձնել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրների վրա: Բացի այդ, մի հետևեք կասկածելի հղումներին, կոճակներին և չտարածեք չհաստատված տեղեկատվություն», – ասել է Սքարլեթը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել