«Իդրամ» ՍՊԸ-ն զգուշացման կոչ է հղել իր հաճախորդներին։
«Մեր հաճախորդներից ստանում ենք բազմաթիվ ահազանգեր․ ըստ մեր ունեցած ինֆորմացիայի՝ զեղծարարները կապվում են Իդրամ օգտատերերի հետ, նշում, որ ուղիղ եթերում են և շնորհավորում սմարթֆոն շահելու առիթով։
Տեղեկացնում ենք, որ Իդրամի առաջիկա խաղարկությունը տեղի կունենա մայիսի 13-ին Իդրամի Facebook-յան և Youtube-յան ուղիղ եթերում, հետևաբար տվյալ զանգերը կեղծ են։
Հիշեցնում ենք, որ նույնիսկ խաղարկության ժամանակ հաճախորդներին նույնականացնելիս Իդրամի աշխատակիցը երբեք չի պահանջում իրեն հայտնել՝
- հավելվածի գաղտնաբառը,
- PIN կոդը,
- հեռախոսին ստացված քառանիշ նույնականացման կոդը։
Զգուշացնում ենք, որ Իդրամի խաղարկությունների ուղիղ եթերների մասին ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել մեր պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում։
Հորդորում ենք խիստ գաղտնի պահել վերը նշված ինֆորմացիան՝ ֆինանսական զեղծարարության զոհ չդառնալու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։