Ռուս զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենա, նրանք շտապում են Կիևի կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Նշվում է, որ այս 2 մեքենաների հետևից է շարժվում ռուսական բեռնատարների շարասյունը։
«Ռուս զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենա՝ ուկրաինացի զինվորականների համազգեստով և Օբոլոնի ուղղությամբ արագությամբ շարժվում են դեպի Կիևի կենտրոն։ Նրանց հետևում է ռուսական շարասյունը՝ ռազմական բեռնատարներով»,-նշել է նա:
Փոխնախարարը հավելել է, որ դրանք անպայման վնասազերծվելու են։
ԹԱՐՄԱՑՈւՄ․ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբերն օգտագործում են Ուկրաինայի ազգային գվարդիայց գրավված մեքենաները՝ ներթափանցելու համար ուկրաինական դիրքերի թիկունքի խորքերը։ Մասնավորապես, թշնամիներն օգտագործում են երկու ББМ “Казак”, три КРАЗА и ГАЗ-66։
«Բացի այդ, օկուպանտները հագել են Ուկրաինայի զինված ուժերի զինվորական համազգեստներ», -փոխացնում է Украинская правда-ն։
Ուկրաինայի զինված ուժերը խնդրում են Ուկրաինայի քաղաքացիներին զգոն լինել և որևէ տեղեկություն ստանալու դեպքում հայտնել իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։