Զգուշացե՛ք «սուրճ խմելուց»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Տիգրան Մանուչարյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Տիգրան Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, 2012թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան 50 հասցեի դիմաց գտնվող հրշեջ կայանում, սուրճ խմելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, սեղանին դրված խոհանոցային դանակով հարվածել է Գագիկ Առուստամյանի աջ ազդրի շրջանին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն ուղեկցվել է պրուֆոզ արյունահոսությամբ, 2-3-րդ աստիճանի հեմոռագին շոկով:

Գործով մեղադրյալ Տիգրան Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել