Օկուպանտները կղզու վրա կրակել են նավի վրա գտնվող զենքերից, հայտնում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը։
«Սահմանապահներն ու Զինված ուժերը կազմակերպում են պաշտպանությունը։
Ներկայում կղզու մերձակայքում գտնվում են ՌԴ Սևծովյան նավատորմի երկու նավ՝ «Մոսկվա» և «Վասիլի Բիկով»»,-նշվում է հայտարարության մեջ։
Կղզին մտնում է Օդեսայի մարզ Կիլիի շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է մոտ 100 մարդ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։