Մինչ օրս Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից հրադադարի խախտման 72 դեպք է արձանագրվել, որից 53-ը՝ Մինսկի համաձայնագրերով արգելված զինատեսակների կիրառմամբ։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ հակառակորդը կիրառել է հրթիռահրետանային նռնականետեր, տանկային սպառազինություն, 122 մմ հրետանային համակարգեր, 120 մմ և 82 մմ ականանետեր, տարբեր համակարգերի նռնականետեր, խոշոր տրամաչափի գնդացիրներ և հրաձգային զինատեսակներ։
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է 6 վիրավորի և մեկ զոհի մասին։
Հայտնում են, որ օկուպացված տարածքներից մեկի վրա այսօր 25 ական է ըկել։
Ըստ Ուկրաինայի ՊՆ հաղորդագրության՝ Ուկրաինայի զինված ուժերը կրակ չեն բացում քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակիչների վրա․ «Ռուսական օկուպացիոն ուժերը Ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքից շարունակում են գնդակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»։
Հրետակոծության հետևանքով վնասվել է պոմպակայան, ինչի հետևանքով շուրջ 3000 խաղաղ բնակիչ մնացել է առանց խմելու ջրի։ Մեկ բնակելի շենք է հիմնովին ավերվել։ Մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիայի մատակարարում չկա։