Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչումից հետո Մինսկի համաձայնագրերն այլևս գոյություն չունեն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
Ինչպես նշել է նախագահը, ութ տարի շարունակ Ռուսաստանը շահագրգռված էր պահպանել մինսկյան պայմանավորվածությունները, քանի որ դրանք փոխզիջման արդյունք էին։ Նա ընդգծել է, որ Մոսկվան ստիպված է եղել ընդունել այս որոշումը, քանի որ Եվրոպան չի կարողացել ստիպել Կիևին կատարել պայմանավորվածությունները, որոնք ի չիք դարձան հանրապետությունների ինքնիշխանության ճանաչումից շատ առաջ։ Բացի այդ, Կիևը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հավատարիմ մնալ իր պարտավորություններին։
«Ինչ վերաբերում է հարցին՝ պետք է արդյոք բոլոր հարցերը լուծել ուժի օգնությամբ և մնալ բարու կողմում, իսկ ինչո՞ւ եք կարծում, որ բարին միշտ պետք է անզոր լինի, ես այդպես չեմ կարծում, ճիշը հակառակը՝ բարին պետք է պաշտպանի իրեն։ Մենք հենց սրանով կառաջնորդվենք»,- ասել է ՌԴ ղեկավարը։