Հատուկ ուշադրություն ենք դարձրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայունացմանը․ Պուտին

«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ներքաղաքական հարաբերությունները նոր փուլ են մտնում։ Մեր բանակցությունների գլխավոր տարրը եղավ երկու երկրների միջև կնքված «Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրը»։ Հատկանշական է, որ հռչակագիրը ստորագրվեց երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Անցած 10 տարիների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ընդլայնվել և ամրապնդվել են։ Նշանակալի ձեռքբերումներ են եղել քաղաքական, տնտեսական և հումանիտար դաշտերում»,-այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշեց, որ ստորագրված հռչակագիրը առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին։

ՌԴ նախագահն ասաց, որ Ռուսաստանում ադրբեջանական օրեր են, որի շրջանակներում կլինեն ցուցադրություններ, համերգներ և այլ մշակութային միջոցառումներ։

«Հատուկ ուշադրություն ենք դարձրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայունացմանը։Ինչպես դուք գիտեք ես երեկ զրուցել եմ Հայաստանի վարչապետի հետ։ Քննարկման առանցքում եղել է եռակողմ հայտարությունների մաբողջական կատարման հարցը։ Հարկ եմ համարում նշել, որ այժմ Լեռնային Ղարաբաղում կյանքը խաղաղվել է։ Իրեն տներ են վերադարձել ավելի քան 50 հազար փախստականներ։ Պահպանվում են մշակութային արժեքները։ Ադրբեջանական կողմը բարձր է գնահատել խաղաղապահ զորամիավորումների առաքելությունն ու ռուսական կողմի ներդրումը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կայունացման հարցում»,-ասաց նախագահ Պուտինը։

Վլադիմի Պուտինը հայտնեց, որ խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում տարածաշրջանում և ապահովում են կրակի դադարեցման ռեժիմի իրականացումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել