Պուտինն ու Բայդենն ընդունել են Մակրոնի հրավերը

Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Պսակիի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կարող է տեղի ունենալ, եթե չլինի ռազմական ներխուժում Ուկրաինայի տարածք։

Բանակցությունները նման հանդիպման շուրջ տեղի կունենան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո, որն այս շաբաթ պետք է կայանա Եվրոպայում հավանաբար փետրվարի 24-ին։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը իր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերներին առաջարկել է հանդիպել, վերջիններս նախնական համաձայնություն են տվել։ Ինչպես հայտնի է, նախօրեին Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլ․ Պուտինի հետ կրկնակի հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ ձեռք է բերվել Եվրոպայի անվտանգության և ստրատեգիական կայունության երկկողմ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել