Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:
«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։ Հանրապետության նախագահը ներկայումս հեռախոսով խոսում է նախագահ Զելենսկու հետ»,- հայտնել են Ելիսեյան պալատից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, կիրակի ավելի վաղ Մակրոնը Պուտինի հետ է հեռախոսազրույց ունեցել: