Զելենսկին՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ նույնիսկ մեկ կրակոցը կամ հրետանային զարկը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի։

Այս մասին նա հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում CNN-ին տված հարցազրույցում։

Զելենսկին նշել է, որ Ղրիմի և Դոնբասի վիճահարույց տարածքներում կա 30-35 հազար ռուս զինվորական։ Զելենսկին մտավախություն ունի, որ ռուսական կողմի գործուղությունները կարող են հանգեցնել ռազմական գործողությունների:

«Սադրանքներն իսկապես շատ վտանգավոր են, եթե այդքան զորք կա: Մեկ կրակոցը կամ հրետանային զարկը կարող է հանգեցնել պատերազմի»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման սպառնալիքի հետ կապված մտահոգությունները կիսում են Ուկրաինայի հարևան երկրները։

«Մենք գիտենք Խորհրդային Միության պատմությունը, և նրանք հասկանում են մեր առջև ծառացած ռիսկերը: Լեհաստանը, Բալթյան երկրները, Լիտվան և Էստոնիան, Լատվիան, Մոլդովան գիտեն, թե դա ինչի կարող է հանգեցնել: Ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք», – հավելել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաև նշել է, որ ներկայիս լարվածությունը ողբերգություն է երկու կողմերի համար էլ. «Սա ողբերգություն է մեր ազգի, մեր ժողովրդի համար: Դա ողբերգություն է նաև ռուսների համար, ովքեր լավ հարաբերություններ ունեին Ուկրաինայի հետ»,- հավելել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել