Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ:
«Ցավոք, այո: Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում։ Դրա համար բացարձակապես ամեն ինչ պատրաստ է»: Այս մասին ասել է նա՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Դոնբասում իրավիճակը լայնամասշտաբ պատերազմի կարող է հանգեցնել:
Ավելի վաղ, Պուշիլինը հայտարարել էր, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը կազմակերպում է բնակչության զանգվածային տարհանում ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Նրա խոսքով ՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ռոստովի մարզում պատրաստ են ընդունման և տեղակայման վայրերը: