Դոնեցկում հայտարարել են հրետակոծության ժամանակ խաղաղ բնակչի վիրավորվելու մասին

Դոնեցկի մի բնակիչ, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է ուժայինների կողմից հրետակոծության հետևանքով: Այս մասին հայտնում են Դոնեցկի Հանրապետության ներկայացուցիչները հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում տուժել է Ստարոմիխայլիվկայի (Գյուղ Դոնեցկի ծայրամասում- խմբ.) քաղաքացիական բնակիչ։ Միջադեպի մանրամասները ճշտվում է»,- լրագրողների հետ զրույցում նշել է գերատեսչության ներկայացուցիչը։

Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները փետրվարի 17-ի առավոտյան հայտնել են, որ ուկրաինական զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել