Պուտինը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել անօրինական միգրանտների դեմ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ամենախիստ միջոցները ձեռնարկել անօրինական միգրանտների և Ռուսաստանի օրենքները խախտողների դեմ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ծայրահեղականության ցանկացած դրսևորում, օրենքի և կարգի խախտում և ապօրինի աշխատանքային գործունեություն պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանից արտաքսման և ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման համար »,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ դաժան հետևանքներ կլինեն նաև հանցավոր խմբերի համար, որոնք իրենց հանցավոր բիզնեսը կառուցում են անօրինական միգրացիայի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել