Կարսում Թուրքիա-Հայաստան երկաթուղու նախկին աշխատակիցները ցանկանում են, որ այն վերաբացվի

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Կարսի-Գյումրի երկաթգծի վերաբերյալ հերթական հոդվածն է հրապարակել, որում նշել է, թե այդ երկաթգծի նախկին աշխատակիցները ցանկանում են, որ այն վերաբացվի, փոխանցում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ նախկին աշխատակիցներից բացի, Կարսի գործարարներն ու բնակիչները ևս հույս ունեն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և երկաթգծի վերագործարկման դեպքում Կարսում կզարգանան առևտուրն ու զբոսաշրջությունը:

Գործակալության թղթակիցը զրուցել է Կարսի Աքյաքա շրջանի հարակից գյուղերից մեկում բնակվող Իլիմ Գյոքթաշ անունով բնակչի հետ։ Նա ասել է, որ մինչև երկաթգծի փակվելը (1993թ.) 6 տարի աշխատել է Հայաստանից եկող վագոնները բեռնաթափողների խմբում: Ըստ նրա՝ հայկական կողմից այն ժամանակ տարբեր ապրանքներով բեռնված օրական 2 գնացք էր մտնում Թուրքիա՝ ընդհանուր մինչև 1200 տոննա բեռով: Կարսից ու հարակից շրջաններից էլ մեծ քանակությամբ անասուն էր տեղափոխվում Հայաստան: Ըստ Գյոքթաշի՝ շուրջ 100 հոգի ներգրավված է եղել այդ բեռնաթափման ու բեռնման աշխատանքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել