Այս պահի դրությամբ արդեն ունենք 165 հետցնցում. Սոս Մարգարյան

«Մենք 8-րդ հարկքւմ էինք, իմ ընտանիքի անդամների հետ գնացինք կանգնեցինք այնտեղ, որտեղ պետք է: Արդեն փորձիս ասացի՝ հեռու երկրաշարժ է, որովհետև ճոչը երկար տատանվում էր»,-այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ մեկ տարի առաջ փետրվարի 13-ին նույնպես երկրաշարժ է գրանցվել, ոչնչով պայմանավորված չէ:

«Այս պահի դրությամբ արդեն ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուտով է»,-նշեց Սոս Մարգարյանը:

Նրա խոսքով՝ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները մի փոքր ավելի տևեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել