Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, զրույցը տևել է մոտ 50 րոպե։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Բայդենի հեռախոսազրույցը նախագահ Զելենսկու հետ ավարտվել է։ Նրանք զրուցել են ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 11։06-ից մինչև 11։57-ը (Երևանի ժամանակով 20։06-ից մինչև 20։57-ը)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել էր, որ Բայդենի և Զելենսկու միջև բանակցությունները տեղի կունենան մոտակա ժամերին։ Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարները զրույցի ընթացքում մտադիր են եղել քննարկել «անվտանգության իրադրությունը և դեէսկալացիայի ուղղությամբ շարունակվող դիվանագիտական ​​ջանքերը»։

Սա Զելենսկու և Բայդենի երրորդ խոսակցությունն է տարեսկզբից. նախագահները հեռախոսազրույցներ են ունեցել հունվարի սկզբին և վերջին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել