Իտալիայում ժայթքել է Էթնա հրաբուխը

Փետրվարի 11-ի երեկոյան Սիցիլիայում տեղի է ունեցել Էթնա լեռան հրաբխային հերթական ժայթքումը: Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավ-արևելյան խառնարանում՝ մոտ 2900 մետր բարձրության վրա՝ ութ կիլոմետր բարձրության վրա երկինք նետելով մոխիր և ծուխ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդվում է, որ հրաբխի ակտիվությունը դադարել է գիշերը ժամը 1-ի սահմաններում:

Նշենք, որ Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2017 թվականի մարտին Սիցիլիայում հրաբխի հերթական ժայթքման ժամանակ տաս մարդ վիրավորվել է: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել