Հայաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Էլմար Սամեդովը
«Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային եւ ստորերկրյա ջրերի վայրերից, հետևաբար, ստանալ ԴՆԹ նմուշները այդ մնացորդները շատ դժվար է: Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ»,- նշել է Սամեդովը: