Թուրքիան կրկին օդային օպերացիա է իրականացրել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի զինված ուժերն օդային օպերացիա են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Զապ և Ավաշին շրջաններում, որտեղ ըստ թուրքական կողմի պնդման՝ տեղեկայված են քուրդ զինյալների հենակետեր: Վերջիններիս Թուրքիան համարում է ահաբեկիչներ:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկությունների՝ գործողության ընթացքում սպանվել է 5 քուրդ զինյալ:

Թուրքական աղբյուրները նկատում են, որ առայժմ քրդական լրատվամիջոցները դեռևս ոչ մի տեղեկություն չեն հայտնում գործողության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունները իրականացվում են ոչ միայն երկրի ներսում, այլև Սիրիայում ու Իրաքում: Թուրքերը պնդում են, որ Սիրիայում գործում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճյուղավորումներ, մինչդեռ քրդերը հերքում են թուրքական այդ թեզերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել