«Քաղաքը, չգիտեմ ինչի, կեղտի մեջ կորում ա»․ Հրաչյա Սարգսյանը նոր հանձնարարական տվեց

«Քաղաքը, չգիտեմ ինչի, կեղտի մեջ կորում ա, օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներով՝ հաշվի առնելով, որ նախկինում օպերատորները, որոնք սպասարկել են քաղաքը մի փոքր այլ տրամաբանությամբ ենք առաջ շարժվում։ Նոր տեխնիկաներ ձեռք բերեցինք, բայց կարծում եմ, որ մարդկային ուժն ավելի կարևոր է։

300 հավաքարար ունենք և մեկ միլիոնից ավելի մարդ, ովքեր ամենօրյա գործունեությամբ օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներով, աղտոտում ենք Երևանը։ Հանձնարարական՝ ներկայացրեք առաջարկ, 300-ը ևս 200 ով համալրելու համար»,-այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, գործավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ բակային հավաքարարներն իրենց տարածքներում աշխատանքները կատարում են, թե ոչ։ Հրաչյա Սարգսյանը երկու շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի իր հանձնարարականը կատարվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել