Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Փետրվարի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքանով կնվազի: