Երևանի քաղաքապետարանի գործավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ փետրվարի 7-ին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին Առողջապահության վարչությունից հայտնեցին, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում ծնվել է 375 երեխա՝ 199 տղա, 176 աղջիկ։
Նաև զեկուցվեց, որ Երևանում 765 418 քաղաքացի պատվաստվել է։ Առաջին բաղադրիչով 420 143 և երկրորդ բաղադրիչով՝ 339 541։ 5704 քաղաքացի ստացել է բուստեր դեղաչափ։