Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
«ՔՈՎԻԴ-19-ի իմ թեստի արդյունքը դրական էր: Բարեբախտաբար, ես լավ եմ, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցները», – մեջբերում է Աքարի խոսքերը Star թերթը:
Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը վարակվել էին Omicron կորոնավիրուսային շտամով։ Թուրք առաջնորդի խոսքով՝ իր հիվանդությունը թեթև է։