Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները , որոնց համաձայն , ՊԲ- ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ , կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:
Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից»,- նշված է հայտարարության մեջ: