Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարևանություն անելու ճանապարհով, բայց Ադրբեջանը ահաբեկչական գործողություններով վախեցնում է մեր բնակիչներին. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք ասում ենք այո՛, գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման և հարևանություն անելու ճանապարհով, բայց գալիս ենք տուն, և երեկոյան Ադրբեջանը ահաբեկչական գործողություններով վախեցնում է մեր սահմանամերձ բնակիչներին և կրակոցներ արձակում, իսկ սա հաճախ է լինում։

• Ինչո՞ւ չի խոսվում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման անհրաժեշտության մասին, Արցախի ապաշրջափակման մասին։
• Գյուղացու ապրելու հիմնական միջոցը հողագործությունն ու անասնապահությունն են, եթե հողերը անցել են ադրբեջանակ զինուժի վերահսկողության տակ, իսկ անասուններին հափշտակում են, և ոչ մի պատժի կամ փոխհատուցման մասին խոսք չի գնում, ինչպե՞ս ապրի գյուղացին, ինչպե՞ս չդատարվեն սահմանամերձ բնակավայրերը։
• Ինչո՞ւ ՊՆ ներկայացուցիչը Նորաբակ համայնքի համայնքապետարանի ներկայացուցչին, ով ապրում է գյուղում շատ վաղուց և իր աչքով է տեսել, թե որտեղ էին խորհրդային տարիներին ադրբեջանցիները և որտեղով էր անցնում սահմանը, ասում է, որ ադրբեջանցիները իրենց հողում են, և դա իրենց տարածքն է եղել։ Նման մոտեցումը պարզապես անընդունելի է։
• Մեզ համար այսօրեական անհրաժեշտություն է անվտանգության գոտու ստեղծումը, բայց ոչ երբեք ՀՀ սուվերեն տարածքի հաշվին։ Մենք ետ քաշվելու տեղ չունենք»,- գրել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել