«Россия» ավիաընկերությունը կդադարեցնի Boeing 747-400 երկհարկանի չորս շարժիչով ինքնաթիռների օգտագործումը մինչև 2024 թվականի վերջը։
Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է փոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Ստարիկովը։
«Россия»-ն ռուսական միակ մարդատար ավիաընկերությունն է, որն օգտագործում է երկհարկանի ինքնաթիռներ:
Օդանավային պարկի արդիականացման ծրագրի շրջանակներում «Ռոսիա ավիաուղիները» պատրաստվում են Boeing 747 ինքնաթիռների աստիճանական ապամոնտաժմանը: Ավիաընկերության որդեգրած ռազմավարության համաձայն՝ այս տեսակի ինքնաթիռների ակտիվ ապամոնտաժումը նախատեսվում է 2023 թվականին: Երկու ինքնաթիռ կզրկվեն շահագործումից:
«Россия» ավիաընկերության Boeing 747-ների նավատորմը ներկայումս բաղկացած է ինը նման ինքնաթիռներից, որոնք բոլորն օգտագործվում են «Բիբլիո Գլոբուս» տուրիստական օպերատորի հետ համատեղ փոխադրումներ կազմակերպելու համար:
«Россия»-ն օգտագործում է այդ ինքնաթիռները 2016 թվականից: