Գիտնականները նմանություններ են հայտնաբերել կորոնավիրուսի և Ալցհեյմերի հիվանդության թողած հետևանքների միջև

Կոլումբիայի համալսարանի գիտնականները (Նյու Յորք նահանգ) կարծում են, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո գլխում «մառախուղի» զգացումը կարող է առաջանալ նաև Ալցհեյմերի հիվանդության ժամանակ տեղի ունեցող գործընթացների հետևանքով: Նրանց հետազոտության արդյունքները ներկայացված են Alzheimer’s and Dementia ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Որոշ հիվանդներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, դժգոհում են շփոթությունից և համակարգման հետ կապված խնդիրներից, կենտրոնանալու դժվարություններից: Պատճառը կարող է լինել այսպես կոչված տաուպատիաները՝ ուղեղի արատները, որոնք առաջանում են տաու սպիտակուցի կուտակումից՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսների հետևանքով։ Նմանատիպ արատներ ի հայտ են գալիս նաև Ալցհեյմերի հիվանդության դեպքում։

Կորոնավիրուսից մահացած հիվանդների ուղեղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք իսկապես ունեն նմանատիպ արատներ՝ նեյրոֆիբրիլյար խճճվածք։ Նախկինում նրանք գիտնականներին հայտնի էին Ալցհեյմերի հիվանդությամբ։ Արդյունքում գիտնականները եզրակացնում են, որ կորոնավիրուսից հետո գլխի «մառախուղը» բուժելու համար կարող են օգտագործվել նմանատիպ մեթոդներ և դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են Ալցհեյմերի հիվանդության ախտանիշների դեմ պայքարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել