Թուրքերը Հայաստանում կապիտալ ունեն. Վահան Քերոբյան

«Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի նկատմամբ, բացի 2021 թվականից: 2020 թվականին էլ, 2015, 2010 և այլն, թվականներին էլ ոչ մի խոչընդոտ չի եղել թուրքական ապրանքների համար»,-այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մարդիկ 10 տարի առաջ էլ բավականին գործնական հարաբերությունների մեջ են եղել թուրք գործընկերների հետ:

Նախարարն ասաց, որ թուրքերը Հայաստանում կապիտալ ունեն, անշարժ գույքեր ունեն: Նա ասաց, որ նա թվեր գիտի, բայց չի կարող հայտնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել