«Մենք չենք տեսնում կայուն, հետևողական մոտեցում՝ սահմանազատման գործընթացը սկսելու համար համատեղ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»: Այս մասին Բաքվում Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, երկու շաբաթ առաջ հայկական կողմն իր առաջարկներն է ուղարկել Ռուսաստանի միջոցով։
«Առաջարկվել են որոշակի նախապայմաններ։ Ադրբեջանական կողմն իր դիրքորոշումը հայտնել է հնարավորինս արագ. հայտարարվել է, որ մենք կարող ենք սկսել այս գործընթացը առանց որևէ նախապայմանի։ Այս գործընթացը հիմնված է փորձի վրա, այն սկսելու համար ոչինչ «հորինել» պետք չէ։
Հանձնաժողովը պետք է սկսի իր աշխատանքը. 30 տարի տարածքներ օկուպացրած պետությունը բարոյական, իրավական կամ քաղաքական իրավունք չունի սահմանազատման գործընթացի համար որևէ պայման առաջադրելու։ Հուսով ենք, որ հայկական կողմը դա արագ կհասկանա։ Դա օգտակար կլինի տարածաշրջանի համար»,-նշել է նա։