Ապրանքի որակի ստուգումը

Ապրանքի որակի ստուգում կարող է նախատեսվել օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով:

Եթե ստուգման կարգը սահմանված է օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով, ապա պայմանագրով նախատեսված ապրանքների որակի ստուգման կարգը պետք է համապատասխանի այդ պահանջներին:

Եթե ապրանքի որակի ստուգման կարգը սահմանված չէ վերոնշյալին համապատասխան, ապա ապրանքի որակի ստուգումը կատարվում է գործարար շրջանառության սովորույթներին կամ առուվաճառքի պայմանագրով հանձնելու ենթակա ապրանքի ստուգման համար սովորաբար կիրառվող այլ կանոններին համապատասխան:

Եթե օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի` գնորդին հանձնվող ապրանքի որակն ստուգելու (փորձարկելու, վերլուծելու, զննելու և այլն) պարտականություն, ապա վաճառողը պարտավոր է ապրանքի որակն ստուգելու մասին ապացույցներ տրամադրել գնորդին:

Վաճառողի և գնորդի կողմից իրականացվող ապրանքի որակի ստուգման կարգը և պայմանները պետք է լինեն միանման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել