Դատախազության մասին ՀՀ օրենքի համաձայն` յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:
Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է:
Ըստ հիշյալ օրենքի՝ դատախազը չի կարող նաև լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպզբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր էդրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
Ավելին,պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Նա չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը: