Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում են երկրի կառավարության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է «Օմիկրոն» շտամը։
«Կառավարության ղեկավարի ինքնազգացողությունը լավ է, նա կշարունակի աշխատել հեռավար ռեժիմով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետը պատվաստված է։ Նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել հերթական թեստավորման ժամանակ։
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով։