Մամիջանյանը դեմ է քվեարկել ոչ թե պետականամետ, այլ «նիկոլամետ» զեկույցին․ Նաիրա Զոհրաբյան

Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է ընդդիմությունը բոյկոտում միջազգային կառույցների աշխատանքը։ Չի գնում ու չի ներկայացնում Հայաստանի խնդիրները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի կողմից  «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին դեմ քվեարկելուն, Զոհրաբյանն ասաց․

«Ես Հայկ Մամիջանյանի տեղը լինեի ընդհանրապես չէի մասնակցի քվեարկությանը և ելույթով կմոտիվացնեի իմ քվեարկությունը, թե ինչու չեմ մասնակցում։ Բայց բնականաբար Մամիջանյանը շատ լավ պատասխանել է, նա դեմ է քվեարկել ոչ թե պետականամետ զեկույցի, այլ նիկոլամետ զեկույցի»։

Հիշեցնենք, որ Հայկ Մամիջանյանը իր քվեարկության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել