Հայկ Մամիջանյանը չի սխալվել․ նա դեմ է քվեարկել ԵԽԽՎ-ում քննարկված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին

Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում: Այս նմասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Իսկ հիմա զեկույցի մասին:

Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը:

Զեկույցը վերաբերվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերվում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն:

Ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր զեկույցի մեջ ներառել իրենց քարոզչական թեզերը: Թե ինչ եմ արել ես դրա դեմ՝ հարցրեք Ռուբեն Ռուբինյանին (ադրբեջնական որևէ առաջարկ չի ընդունվել): Բացի դրանից՝ կայքում զետեղված է իմ ելույթի տեքստը, որում խոսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների նկատմամբ Եվրոպայի անգործության մասին:

Ինչպես էի ես նայելու Աշոտ Երկաթի և մյուս քաղաքական բանտարկյալների, ճնշումների և ատելության խոսքի տարափի տակ պայքարող իմ ընկերների ու ճշմարտությունը բարձրաձայնող լրագրողների աչքերին, եթե կողմ քվեարկեի Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող սուտ զեկույցին:

Նման բան կարող էին անել այն երեսպաշտ դավաճանները, որոնք ադրբեջանական քարոզ են տարածում Հայաստանում, ադրբեջանական բանակցային թեզեր են առաջ տանում, կուլ են տալիս հակահայկական հայտարարությունները, բայց կեղծ ժողովրդավարության բրենդի առաջխաղացման և սեփական կաշին/աթոռը փրկելու համար ամենի պատրաստ են:

Ես այդպիսին երբեք չեմ դառնալու:

Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ եմ ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին: Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելուն էր միտված, իսկ Արցախի ու Հայաստանի ապագան վտանգված է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն կոչեցյալների համար աթոռը հայրենիքից թանկ է»,-նշել է նա:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երեկ ԵԽԽՎ-ում քննարկված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին դեմ են քվեարկել 14 պատգամավորներ՝ 1հայ , 1 հոլանդացի, 6 ադրբեջանցի, 6 թուրք։

Բանաձևին դեմ է քվեարկել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել