Արցախից տեղահանվածները ևս 2 ամիս կստանան դրամական աջակցություն

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.
«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հաստատվել է քառասունչորսօրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառման շահառուներին ևս երկու ամիս՝ 2022թ. հունվար-փետրվար ամիսների համար տրամադրել դրամական աջակցություն՝ հետևյալ չափերով. անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40 հազար դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին, անկախ տարիքից և սեռից, ամսական 20 հազարական դրամ»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել