Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվել է 107 թեմատիկ ստուգում. 13 տնտեսվարողի տրվել է կարգադրագրեր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրով դեղերի շրջանառության ոլորտում իրականացվել է 107 թեմատիկ ստուգում, որի արդյունքում 13 տնտեսվարողի տրվել է կարգադրագրեր՝ խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ: Ընդունվել է 11 վարչական տույժ նշանակելու մասին որոշում և սահմանվել են տուգանքներ:

«Կատարված աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել նաև օրենսդրական որոշակի խնդիրներ, որոնց լուծման համար ներկայացվել են նախագծեր, սահմանված կարգին համապատասխան ուղարկվել են տեսչական մարմնինների համակարգման գրասենյակ՝ փոփոխություններին ընթացք տալու նպատակով»,-նշել է Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Դավիթ Սայամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել