Վրաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 381 նոր դեպք:
Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
Ապաքինվել է ևս 1 065 պացիենտ:
Վերջին 24 ժամում կատարվել է 63 516 թեստ, որից 33 800-ը՝ արագ թեստ, իսկ 29 716-ը՝ «ՊՇՌ»:
Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 990 183 դեպք:
Ընդհանուր ապաքինվել է 925 137մարդ:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 14 425 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 603 603 պատվաստում: