«Գազպրոմ Արմենիան»՝ Շենգավիթ վարչական շրջանում գազամատակարարման դադարեցման մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վթարավերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունվարի 14-ին ժամը 18:00-ին, որից հետո կսկսվեն գազաթողարկման աշխատանքները:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի էր ունեցել ՃՏՊ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1945 թ․) բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ժամը 18։16-ին հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և ավտոսանդուղք։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։

Վնասվել են հարակից շենքի բնակարանների պատուհաններ, և 9 պատշգամբում՝ այրվել կենցաղային իրեր:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել