ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը 2034 թվականին կարող է իր ծննդյան օրը պաշտոնական տոն հռչակել: Այդ ժամանակ նա կդառնա 50 տարեկան:
Այս մասին ասել է Հյուսիսային Կորեայի հետազոտական կենտրոնի տնօրեն Սեջոնգ Սոնգ-Ջանգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս պահին Կիմ Չեն Ընը 38 տարեկան է:
Փորձագետի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես ԿԺԴՀ-ի նախորդ առաջնորդ՝ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը դարձավ պաշտոնական հանգստյան օր։