Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։
Այս մասին հայտնում է TASS-ը։
«Նախորդ օրը հայտնի է դարձել, որ պայթյունի սպառնալիքով էլեկտրոնային նամակ է ուղարկվել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային հասցեներին: Անհայտ անձինք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից»,-ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Նրա խոսքով՝ շենքերը ուսումնասիրվել են, պայթուցիկ սարքեր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։