Ալմաթիում կրակոցների հետևանքով երեխա է մահացել

Ալմաթիում անկարգությունների ժամանակ մեկ երեխա մահացել է հրազենյաին կրակոցից, մյուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, հղում տալով՝ Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մահացած երեխան ծնողների հետ քայլելիս է եղել։ Նա 11 տարեկան էր։ Դեպքը տեղի է ունեցել հունավրի 5-ին։

Վիավորում ստացածը՝ 15 ամյա դեռահաս է։ Նա հոր հետ մեքենայիի մեջ է եղել, երբ կրակել են մեքենայի ուղղությամբ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր, բժիշկները պայքարում են կյանքի համար։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հանրապետությունում համազգային սգո օր է հայտարարել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել