Վրաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամով վարակման 2 դեպք

1tv.ge-ն հայտնում է, որ Վրաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։

«Վարակվածները Վրաստանի քաղաքացիներ են, որոնք ճանապարհորդել են՝ ԱՄՆ և Մերձավոր Արևելք։ Երկուսն էլ մեկուսացված են, այժմ ընթանում է նրանց հետ շփում ունեցած 26 անձի առողջական վիճակի հետազոտություն։ Մի դեպքում ունենք 10 կոնտակտ, երկրորդ դեպքում՝ 16։ Նրանցից 11-ը օտարերկրացիներ են, մնացածը՝ Վրաստանի քաղաքացիներ։ «Օմիկրոն» շտամով վարակված երկու քաղաքացիներն էլ իրենց բնակարանում են՝ մեկուսացման մեջ», – ասել է Գամղրելիձեն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամը, որը հայտնի է «omicron» անունով, սկզբում գրանցվել է Հարավային Աֆրիկայում, այնուհետև տարածվել այլ երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ Վրաստանից բացի «Օմիկրոն»-ը գրանցված է աշխարհի 89 այլ երկրներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել