Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 45 նոր դեպք

Aliq.ge-ն հայտնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 296 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 910 456-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 127 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 863 076 մարդ։

Վարակից մահացել է ևս 45 մարդ, ընդհանուր՝ 13 116:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 5.89%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.93%, վերջին 7 օրվանը՝ 6.39%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել