Երբեք չեմ մոռանա այս օրը. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբեք չեմ մոռանա այս օրը: Երբ երթի նախատեսված ժամին դուրս եկանք կառավարության շենքից, Հանրապետության հրապարակում զրնգուն լռություն էր: Տարօրինակ է հնչում, բայց տպավորություն էր, որ ամեն բան կանգնել է, սառել, չկար քամի, չկար ձայն, չկար մեքենայի ձայն, միայն մարդիկ էին:

Հայ մարդիկ, ովքեր, մեզ տեսնելով, սկսեցին մոտենալ, հավաքվել մեր շուրջ, դուրս գալ ծառերի շվաքից ու պատերի մոտից և շրջապատեցին: Հրապարակը անհասկանալի ձևով մեկ րոպեում լցվեց:

Խոսել, ասել որևէ բան պետք չէր, բոլորը ամեն բան գիտեին, հասկանում էին:

Բոլորի դեմքին ցավ ու տանջանք էր, մարդիկ եկել էին ասելու, որ մենք կանք, որ մեզ ոչնչացնել չի լինի, որ մենք միասին ենք:

Ամբողջ երթի ընթացքում հուզմունքը, հպարտությունն ու ցավը միաժամանակ խեղդում էր, դիմակը թաքցնում էր արցունքները: Ծով երթը քայլում էր, քայլում էր ու հավատ բերում բոլորիս:

Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել