Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Անուններ.
Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ են 10 հայ զինծառայողները տեղափոխվել ՀՀ։
Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին տեղի ունեցած իրադարձություններից արդյունքում։
Նշենք, որ հայկական կողմը այս տեղեկությունը դեռ չի հաստատել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։