Կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երեւանի բնակիչների շահերը․ Գրիգոր Երիցյան

Այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։

Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի ավագանու կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երեւանի բնակիչների շահերը եւ առաջնորդվում է նեղ կուսակցական շահերով։

Այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը։ Այնուամենայնիվ, քաղաքապետի եւ ավագանու մի քանի անդամների մեծ ջանքերի շնորհիվ նիստը կայացավ եւ որոշումն ընդունվեց։ Երբ ավտոբուսները սկսեցին Երեւան հասնել, սաբոտաժի մասնակիցները իրար հերթ չտալով փորձեցին այս գնումը վերագրել հենց կառավարող խմբակցությանը։

Այս սաբոտաժի անհեռատես տապալված փորձը ավելի խորացրեց քաղաքապետի եւ կառավարող խմբակցության միջեւ ճգնաժամը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել