Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվս 3 հիմնանորոգված մանկապարտեզ ենք հանձնում շահագործման։ Սրանք շինություններ են, որոնք իրենց կառուցման օրվանից ի վեր երբեք չեն վերանորոգվել։
2022-ին կնորոգենք ևս 9 մանկապարտեզ՝ երեք տարվա հանրագումարում հիմնանորոգված մանկապարտեզների ընդհանուր թիվը հասցնելով 43-ի»։